«Սեքյուրիթի դրիմի» սեփականատերը գրավով ազատ է արձակվել

«Սեքյուրիթի դրիմի» սեփականատերը գրավով ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը։

Դատարանը նրա նկատմամբ կիրառել է գրավ եւ փոխել խափանման միջոցը, հայտնում է «Առավոտը»։

«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը զբաղվում էր ավտովարորդների տուգանքների ֆիքսմամբ ու, քննության վարկածի համաձայն, փոխկապակցված էր անվտանգության համակարգերի «Էլիփս ջի էյ» ընկերության հետ։ Տնօորինությունը, ըստ մեղադրանքի, ավելի քան 1 մլրդ դրամ էր հափշտակել փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---