«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրում են հարկերից խուսափելու մեջ19 սեպտեմբերի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Առուստամյանը մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: 2016-ին Առուստամյանը հանդիսացել է «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր: Ընկերությունը, որպես ենթակապալառու, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն և խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկերից: «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են 1.167.409.328,31 դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի հետևանքով ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.733.171.489 ՀՀ դրամ: Սեդրակ Առուստամյանն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտերիմը: Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |