Բաբայան. Ասկերովին և Գուլիևին փոխանակելը կհարվածի հայոց պետականությանը20 սեպտեմբերի 2019 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԼՂՀ-ում մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հայ գերիներով փոխանակելը մեծ հարված է հասցնելու հայոց պետականությանը: Այդ մասին է նա հայտարարել PanARMENIAN.Net ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որտեղ նա չէր բացառել, որ հայկական կողմը՝ Ստեփանակերտի համաձայնությամբ, կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին ադրբեջանցի դիվերսանտների հետ։ Բաբայանը նշեց՝ այդպիսի քննարկման իրավական, քաղաքական հիմքեր կարող են լինել: «Պաշտպանության նախարարը խոսել է այդ մասին, բայց ինքն ասել է, որ դա Արցախի սուվերեն իրավունքն է, և սա ճիշտ մոտեցում է: Համապատասխան գրություն եկել է ՀՀ-ին, այո՛, սխալ հասեցով է եկել: Ադրբեջանը հատուկ է ուղարկել Հայաստանին, որ ցույց դա, որ ՀՀ-ն ագրեսոր է, որ Արցախը չկա որպես պետություն. սա իրենց քաղաքականությունն է»,- ասաց Դավիթ Բաբայանը: Խոսելով ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին Հայաստանի՝ Ադրբեջանում գտնվող քաղաքաքացիների հետ փոխարինելուն մասին, Բաբայանը նշեց, որ Արցախն այդ տարբերակին բացասական է վերաբերում, և նման լուծումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ: «Եթե այդ տարբերակին համաձայնենք, սարափելի հետևանքներ է ունենալու և՛ տարածաշրջանի, և մեզ համար: Նախևառաջ, այդ ահաբեկիչների հետքաշումը մեծ հարված է լինելու հայոց պետականության, Արցախի պետականության իմիջին, մեր բարոյահոգեբանական արժեհամակարգին: Երկրորդը՝ մեծ դժգոհություն է առաջացնելու ներսում. ո՞նց ենք նայելու Ցականյանների ընտանքի, հազարավոր այլ մարդկանց աչքերին»,- ասաց Դավիթ Բաբայանը: Բաբայանը նաև նշեց, որ Գուլիևին և Ասկերովին Ադրբեջան վերադարձնելով փաստորեն, կստացվի, որ չեղարկվում է դատական համակարգի որոշումը։ Բացի այդ՝ նրանց վերադարձը նոր թափ է տալու ահաբեկչությանը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ՝ քննակելով Ադրբեջանում գերված ՀՀ քաղաքացիների հարցը: Նախարարն ասել էր, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին իրենց տները վերադարձնելու գործընթացին աջակցելուն։ Տոնոյանը չէր բացառել, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ: Դրանից առաջ Ադրբեջանի կողմը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է փոխանակել ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղավոր ճանաչված եւ դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար: ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Վերջինս հայտնվել էր Ադրբեջանի սահմանին 2018 թվականի հուլիսին՝ չպարզված պայմաններում, մինչդեռ Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում: Օգոստոսի 12-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը լքել էր մարտական դիրքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը գտնվում է նրանց մոտ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |