ԱԺ-ում քննարկում են Հյուսիսային պողոտայի շինարարության ընթացքում սեփականության իրավունքի խախտումները

ԱԺ-ում քննարկում են Հյուսիսային պողոտայի շինարարության ընթացքում սեփականության իրավունքի խախտումները

PanARMENIAN.Net - «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրի ընթացքում տեղի է ունեցել սեփականության անարդարացի վերաբաշխում, հարյուրավոր ընտանքիների հաշվին շահույթ են ստացել առանձին գործարարներ, իսկ սեփականատերերի գույքը միակողմանի է գնահատվել:

Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանի նախաձեռնությամբ անցկացվող՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» խորագրով փաստահավաք խորհրդարանական լսումներ:

«Երևանի կամ Հայաստանի ցանկացած այլ բնակավայրի բարեկարգումն ու կառուցապատումն ունի կարևոր նշանակություն, սակայն ընդունելի չէ այդ բարեկարգման իրականացումը՝ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներով, օրենքի անտեսմամաբ կամ կոպիտ շրջանցմամբ, բնակչության ունեզրկման, երկրում աղքատության ավելացման հաշվին,- նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագիրը ևս իրականացվել է խախատումներով, Կառավարության որոշումներով ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և օտարվել՝ «Պետական կարիքների համար» հիմնավորմամբ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հիշեցրել է, թե ինչպես են մարդիկ բռնի ուժով դուրս բերվել իրենց հայրական տներից՝ նշելով, որ «Հյուսիսային-պողոտա-Կասկադ» ծրագիրը հիմք դրեց անկախ Հայաստանում սեփականության իրավունքի ամենազանգվածային խախտումների շրջափուլի, որտեղ պետական կարիքների անվան տակ իրականում տեղի էր ունենում քաղաքացու ունեզրկում»: «Քաղաքացուն պաշտպանելու կոչված ինստիտուտները լծվել էին քաղաքացու իրավունքները համակարգայնորեն և նպատակաուղղված ոտնահարոելու գործին»,- ասել է Աբրահամյանը՝ նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը այժմ պետք է հասկանա, թե որն էր արդարադատության իրական սպանդը:

Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագիրը մեկնարկել է 2000-ականներին՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին տների բնակիչների տեղում կառուցվել են նոր բազմաբնակարան շենքեր՝ տարածքը հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո։ Բնակիչների զգալի մասը պնդում է, որ իրենց համարժեք փոխահատուցում չի տրվել և խախատվել են իրենց իրավունքները:

 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։