// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ի դատական նիստի ընթացքում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ որպես պատճառ նշելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Քոչարյանին ազատ արձակել՝ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար: Մարտի 1-ի գործով մեղադրյալների թվում են նաև ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»