TMZ. Քարդաշյանն իր երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով![]() 8 հոկտեմբերի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան TMZ հայտնի պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին՝ մասնավորապես, նշելով նրա այցն Էջմիածին, որտեք Քիմը մկրտել է երեխաներին հայ սրբերի անուններով: «Քիմն ու Քորթնին վերադարձել են արմատներին, նրանք իրենց հետ են վերցրել երեխաներին՝ մկրտության ծիսակարգ կատարելու համար»,-գրում է TMZ-ը: Հոդվածում նշվում է նաև, որ երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմն ու Մեյսոնը (Քորթնի Քարդաշյանի որդին) սպիտակ զգեստներով էին, ինչպես ընդունված է հագցնել երեխաներին մկրտության հայկական ծիսակարգում: Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայատան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT): Արդեն Երևանում Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբոլոգում՝ նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում: «Գիշերվա գրեթե ժամը 3-ն է և ես չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ այստեղ լինել և տեսնել ձեզանից յուրաքանչյուրին»,-գրել է Քարդաշյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |