Քոչարյանը վիրահատվել է

Քոչարյանը վիրահատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին է հայտնում Aysor.am-ը՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին հղում անելով։

«Ազատությունը»՝ ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանին հղում անելով, հայտնում է, որ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Թե ինչ վիրահատություն է կատարվել, ԲԿ-ից չեն հայտնում՝ անձնական տեղեկություն է։

Քոչարյանը սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին 2 անգամ տեղափոխվել էր կենտրոն՝ հետազոտման։ Ըստ նրա որդի Լևոնի, որևէ լուրջ խնդիր 2-րդ նախագահը չունի։

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանքի տակ։ Նա անցնում է Մարտի 1-ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---