ԱԽ քարտուղարը՝ Բալասանյանի մասին. «Լեզուն երկար, գլուխը՝ դատարկ»![]() 9 հոկտեմբերի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցին, վերջինիս «խուլիգան» է անվանել և հայտարարել, որ նա հայտնվելու է «քաղաքական աղբանոցում»: Այդ մասին Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: 2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը: Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ (Լեզուն երկար, գլուխը՝ դատարկ,- խմբ.): Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում (Հարսանիքից հետո թմբուկ չեն զարկում,- խմբ.)»: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, խոսելով Փաշինյանի և «Սասնա ծռերի» հանդիպման մասին, LiveNews.am-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին:«Լուր տամ բոլորին, մանավանդ Փաշինյանի կողմնակիցներին և «Սասնա ծռերին»՝ թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալեն կամ քննարկեն. րոպե առաջ պատասխան են տալու»,- ասել է Բալասանյանը: Նա նշել է, թե իր, Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |