// IP Marketing video - START// IP Marketing video - END

«1000 դրամների» հիմնադրամը կփոխհատուցի նաև 1998-ից զոհվածների հարազատներին

«1000 դրամների» հիմնադրամը կփոխհատուցի նաև 1998-ից զոհվածների հարազատներին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունում կայացած Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ընթացքում որոշվել է փոխհատուցել նաև 1998-իցտեղի ունեցած դեպքերի զոհերի հարազատներին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Այսինք 1998թ. մինչև օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար:»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն ու այրիները հավասար վերաբերմունք էին պահանջում պետությունից՝ մատնանշելով Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն դրամ փոխհատուցման հատկացումը: Մինչ այժմ հազար դրամների հիմնադրամից հատուցումներ են ստանում 2008 թվականից հետո սահմանը պաշտպանելիս հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհվածների ընտանիքները։

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»
«Աղբամանը դրիմ»

Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին

 Ամենաընթերցվողը բաժնում