// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ներկրողները գործադիրից խնդրում են, որ աջ ղեկով մեքենաները վերասարքավորվեն ՀՀ-ում

Ներկրողները գործադիրից խնդրում են, որ աջ ղեկով մեքենաները վերասարքավորվեն ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Ճապոնիայից ավտոմեքենաներ ներկրող քաղաքացիները՝ նրանք խնդրում են, որ աջ ղեկով մեքենաների վերասարքավորումը Հայաստանում կազմակերպվի:

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների վերասարքավորման արգելքից հետո իրենք ստիպված տրանսպորտային միջոցները վերասարքավորում են Վրաստանում, հայտնում է Aysor.am-ը:

«Քանի որ Հայաստանում այդ մեքենաների պահանջարկը շատ մեծ է, Վրաստանում այլևս չենք կարողանում հանձնել մեր մեքենաները։ Մյուս կողմից էլ, 2020 թվականի հունվարի 1-ից թանկանում են մեքենաների մաքսատուրքերը։ Մենք ժամանակի խնդիր ունենք. չենք հասցնում վերասարքավորել մեր մեքենաները։ Ուզում ենք բաց նամակով դիմել վարչապետին, որպեսզի թույլ տան այդ մեքենաները վերասարքավորել Հայաստանում», - նշել է անհատ ձեռներեցը։

Մեկ այլ ներկրող նշել է, որ այսպիսով ակամայից հարստացնում են վրացի և ադրբեջանցի մասնագետներին, մինչդեռ աջ ղեկը վերասարքավորելու գործընթացը կարելի է կազմակերպել Հայաստանում՝ ստացված հարկերն ուղղելով ՀՀ բյուջե։ «Ամեն մեքենայի վերասարքավորման վրա 5 վարպետ է աշխատում։ Ամեն մեքենայի ղեկ փոխելն արժե 1000-1500 դոլար՝ գումարած պահեստամասերը։ Ուզում ենք հանդիպել վարչապետին, նրան բաց նամակ փոխանցել», - ասել է նա։

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»
«Աղբամանը դրիմ»

Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին

 Ամենաընթերցվողը բաժնում