// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերի ամբողջական բազա կստեղծվի

ՀՀ-ում ընտանիքում բռնության դեպքերի ամբողջական բազա կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հանրապետությունում չի իրականացվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում: Երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ստացվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը բավարար չէ իրավիճակը գնահատելու, օրինաչափություններն արձանագրելու և կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու համար:

Այս որոշմամբ կարգավորվում են ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման, բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:

Միասնական վիճակագրական համակարգի ստեղծումից զատ, կձևավորվեն և կզարգանան ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման հստակ մեխանիզմներ: Իր հերթին վիճակագրությունը թույլ կտա պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում վերանայել ոլորտի քաղաքականությունը:

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»
«Աղբամանը դրիմ»

Ինչպես անցավ նոր քաղաքապետի մեկ տարին

 Ամենաընթերցվողը բաժնում