«Բարի մամա» հկ-ն Սևանում ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կկառուցի10 հոկտեմբերի 2019 - 18:03 AMT PanARMENIAN.Net - «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությանը 1 հեկտար հողամաս է տրամադրվելու՝ ներառական վերականգնողական կենտրոն-ճամբար կառուցելու համար: Այս մասին որոշվել է ՀՀ կառավարության նիստում: Հատկացված հողամասը գտնվում է «Սևան» ազգային պարկի տարածքում, հասարակական կազմակերպությունն այն կարող է օգտագործել 25 տարի ժամկետով։ «Ներառական վերականգնողական կենտրոն-ճամբարի ստեղծման արդյունքում մայիս-հոկտեմբեր ամիսներին կկազմակերպվի ճամբար ամսական առնվազն 100 երեխաների համար՝ իրականացնելով ֆիզիոթերապիա, հոգեբանական թերապիա, արտ-թերապիա, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայություններ: Տարեկան առնվազն 600 հաշմանդամություն ունեցող երեխաներ կկարողանան վայելել իրենց համար անհասանելի ամառային հանգիստը և առնվազն 400-ը կստանան շոշափելի արդյունքներ ունեցող վերականգնողական բուժում»,- որպես ակնկալվող արդյունք նշել է կազմակերպությունը։ «Բարի մամա» ՀԿ-ն ընտրել է Սևանը, քանի որ լճի ափամերձ հատվածներում ամառ-աշուն ժամանակահատվածում ջրի ջերմաստիճանը ավելի քան 18˚C է, ինչը բարենպաստ է լողալու և ջրային թերապիաներ անցկացնելու համար: Բացի այդ, տարածքում սոճիների առկայությունը օգտակար է երեխաների թոքերի ամրացման, շնչառական խնդիրներ ունեցող և ալերգիկ երեխաների կազդուրման, բորբոքային կամ վիրուսային փուլում գտնվող օրգանիզմների վերականգնման համար: Կազմակերպության հաղորդմամբ՝ ներառական վերականգնողական կենտրոն-ճամբարի ստեղծումը անհրաժեշտություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար, քանի որ նման ներառական կենտրոն-ճամբար գոյություն ունի միայն Վրաստանում՝ Ուռեկիի ափին, բայց ունի այլ ուղղվածություն: «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն արդեն 5 տարի է կազմակերպում է մանկատան հաշմանդամություն ունեցող սաների մասնակցությամբ ամառային ճամբարներ Սևանա լճի ափին, Աղվերանում, Դիլիջանում և այլն: Ծրագրում ներգրավված են լինում այն երեխաները, ովքեր հաշմանդամության կամ առողջական խնդրի պատճառով ողջ տարի գրեթե դուրս չեն գալիս հաստատություններից: Վերջին 2 տարիների ընթացքում ծրագրի մասնակից են դարձել նաև ընտանիքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաներ, սահմանամերձ գյուղերում բնակվող անչափահասներ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |