Թեթև ՃՏՊ-ների ժամանակ փողոցներում խցանում ստեղծողներին կարող են սկսել տուգանել![]() 10 հոկտեմբերի 2019 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ հայտնված այն վարորդները, որոնք կարգելափակեն երթևեկությունը, կստեղծեն խցանումներ, հնարավոր է` տուգանվեն: Այս մասին կառավարության նիստում նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հղում անելով միջազգային փորձին: Կառավարությունը հավանություն է տվել Կենտրոնական բանկի կողմից մշակված նախագծին, որը հնարավորություն է տալիս օգտագործել ժամանակակից թվային տեխնոլոգիաները ԱՊՊԱ-ի գրանցման ընթացքում համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս նախագծի շրջանակում նախատեսվում է լուծել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացող խցանումների խնդիրը՝ խուսափելով պատահարների ժամանակ երթևեկության կանգից: «50-60․000 դրամ վնասի պատճառով կիլոմետրերով խցանումներ են լինում: Երկու ամսվա ընթացքում պետք է ունենանք նախագիծ, որը հնարավոր լուծումներ կտա այս հարցերին և, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի նման պետք է առաջ շարժվենք»,- ասել է Ավինյանը: Նախարար Պապիկյանը նշել է, որ Հայաստանում, առայժմ հայեցողաբար, բայց գործում է ԱՊՊԱ-ի դեպքերի գրանցման կարգ, երբ վարորդները համաձայնության են գալիս վնասի չափփի մասով, ապա արձանագրում և ձևավորում փաստաթղթեր ապահովագրական ընկերությունների հետ: «Նրանք պետք է լուսանկարահանեն տեղի ունեցածը, համաձայնեցնեն և հեռացնեն մեքենան երթևեկելի մասից, որպեսզի չխանգարեն երթևեկությանը: Մենք դիտարկում ենք Հայաստանում նմանատիպ կանոնակարգ ներդնելու հնարավորությունը, սակայն որոշ ասպեկտները դեռ անհրաժեշտ է քննարկել»,- ասել է Պապիկյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |