Մայր Աթոռ. Եկեղեցու և պետության ջանքերը կարևոր են ընտանեկան արժեքների պահպանման գործում![]() 10 հոկտեմբերի 2019 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Քրիստոնեական ընտանիքի մոդելի պահպանումը ու տարածումը և ընտանիքի նկատմամբ հոգևոր խնամատարության իրագործումը առանցքային կարևորություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 9-ից 10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր հովանավորությամբ, տեղի ունեցած «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միաջազգային համաժողվին: Համաժողվը կայացել է «Ամուր ընտանիք՝ հզոր հայրենիք» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով բանախոսությունների և քննարկումների միջոցով ևս մեկ անգամ ընդգծելու արդի հասարակության մեջ ընտանիքի և ամուսնության քրիստոնեական ընկալման կարևորությունը: «Համաժողովը 21-րդ դարի պահանջների ու մարտահրավերների հաշվառմամբ անդրադարձավ ընտանիքի և քրիստոնեական արժեքների վերաբերյալ հասարակական լայն ընկալումներին ու դրանց խորքային խնդիրներին` խնդրո առարկա նյութերը ամփոփելով թեմատիկ հետևյալ բաժանումներում` «Քրիստոնեական ընտանիք և ժամանակակից մարտահրավերներ», «Եկեղեցու և պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության և զորացման մեջ»,- նշել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Միջազգային համաժողովի մասնակիցները կարևորել են և ընդհանրացումներ արել ընտանեկան արժեքների պահպանմանն ու հասարակության հոգևոր դաստիարակությանն ուղղված եկեղեցու և պետության ջանքերի մասին, անդրադարձել ժամանակակից աշխարհում ընթացող գլոբալացման գործընթացների ստեղծած մարտահրավերներին՝ «ընդդեմ ժողովուրդների արժեհամակարգերին» և նշել, որ ընտանիքը, որպես սոցիալական ինստիտուտ կոչված է մարդկային սերնդի բնականոն աճի ու կատարելագործման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |