«Պոբեդայի» տոմսերը դեպի ՌԴ կթանկանան 25 եվրոյով16 հոկտեմբերի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից (երբ մեկնարկում է ձմեռային շրջանը) 25 եվրոյով կբարձրացնի արտերկրից դեպի Ռուսաստան իրականացվող թռիչքների տոմսերի գները: Այդ մասին հայտարարել է լոուքոսթերի ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան: Ըստ նրա, ընկերությունը ստիպված է տոմսի գնի մեջ ներառել նաև գրանցման վարձը օտարերկրյա օդանավակայաններում, գրում է «Վեդոմոստին»: Այդպիսով, Գյումրի-Մոսկվա չվերթին «Շիրակ» օդանավակայանից գրանցվելու համար 25 եվրո կգանձվի: Հոկտեմբերի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանն արգելել էր «Պոբեդային» գումար գանձել այդ ծառայության համար: Սելիվանովան այդ թանկացումը «աննախադեպ միանվագ աճ» է անվանել, քանի որ միջազգային չվերթներում տոմսի 4500 ռուբլի միջին գնի պայմաններում տոմսի արժեքն այժմ կբարձրանա 40 տոկոսով: ՌԴ օդանավակայաններում «Պոբեդան» գրանցման համար լրացուցիչ գումար չի գանձում՝ այն չի համարվում լրացուցիչ ծառայություն և ներառված է օդանավակայանի ընդհանուր գանձումների և տոմսերի արժեքի մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |