Ոստիկան սպանած դեռահասն ու իր եղբայրը մանկատուն էին տեղափոխվել մոր կողմից բռնության ենթարկվելուց հետո17 հոկտեմբերի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ոստիկան սպանած ու ևս մեկ իրավապահ վիրավորած 16-ամյա պատանին ու իր եղբայրը «Սոս մանկական գյուղեր» են տեղափոխվել մոր կողմից բռնության ենթարկվելուց հետո՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ուղեգրով: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց «Սոս մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Սարգսյանը: Նրա խոսքով՝ տղաները 2016-ից այլևս կենտրոնի սաներ չեն: «ԶԼՄ-ում ապատեղեկատվություն կա այն մասով, որ երեխաները մեր գյուղի խնամքում են եղել: Երեխաները 2010 թվականին են տեղավորվել «Սոս մանկական գյուղ», իսկ 2016 թվականին մարտի 25-ին վերաուղեգրվել Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն»,- ասաց Սարգսյանը: «Սոս մանկական գյուղերի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ եղբայրներն իրենց մոտ լինելու առաջին օրից ագրեսիվ վարք են դրսևորել: Դիտարկմանը, թե ինչպես են կենտրոնի հնարավորություններին չհամապատասխանող երեխաները 6 տարի անցկացրել այնտեղ, Սարգսյանն արձագանքեց, որ իրենք այդ ընթացքում բազմիցս դիմել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ երեխաներին համապատասխան կենտրոն տեղափոխելու համար: Տեղափոխությունը կատարվել է 2016-ին՝ 6 տարի անց: Սպարտակ Սարգսյանը նշեց, որ երեխաների՝ «Սոս» տեղափոխվելը կենտրոնի մասնագետների համար զարմանալի է եղել: «Մենք նման խնդիրներով երեխաների հետ աշխատելու հնարավորություններ չենք ունեցել: Երեխաները մեր գյուղում եղած ժամանակահատվածում դրսևորել են վարքային շեղումներ, մտավոր հետամնացություն, Սարգիսը նաև որոշակի հոգեկան շեղումներ ուներ: Չունենալով համապատասխան մասնագետներ՝ դիմել ենք նախարարություն, որ երեխաներին հատուկ մասնագիտական կազմակերպություն տեղափոխեն»,- ասաց Սարգսյանը: Հոկտեմբերի 16-ին Արաբկիրում գեղեցկության սրահներից մեկից գողություն կատարած 16-ամյա ու 18-ամյա երկու եղբայր՝ ոստիկաններից փախչելիս, խլել են նրանցից մեկին ամրակցված զենքը ու սպանել 38-ամյա ավագ Տիգրան Առաքելյանին։ Նրա ծառայակիցը վիրավորվել է։ Երիտասարդները ձերբակալված են։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում |