Բարսելոնայում հրկիզում են մեքենաներն ու բարիկադներ կառուցում17 հոկտեմբերի 2019 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Բարսելոնայում նոր թափ են ստացել բախումները ոստիկանների և Կատալոնիայի անկախացման կողմնակիցների միջև: Քաղաքի կենտրոնական փողոցներում հրկիզվել են մեքենաներ և աղբամաններ, կառուցվել են բարիկադներ, հայտնում է BBC-ին: Բողոքի ցույցերը Բարսելոնայում արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում են: Դրանք սկսվեցին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց կատալոնացի քաղաքական գործիչներին՝ 2017-ին անցկացված անկախության հանրաքվեի գործով: Դիմակայությունն էլ ավելի սրվեց 51 ցուցարարի ձերբակալությունից հետո: Կատալոնիայի կառավարության նախագահը կոչ է արել դադարեցնել բռնությունը: Հոկտեմբերի 14-ին Բարսելոնայի մի քանի հազար բնակիչ երթով շարժվել էր դեպի օդանավակայան և արգելափակել այն ի նշան բողոքի Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճռի դեմ, որով Կատալոնիայի անկախացման առաջնորդները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման: Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնացի անջատողականների 9 առաջնորդներին 9-13 տարվա ազատազրկման: 13 տարով է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Եվս 3-ին մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն կալանավորման չեն դատապարտել: 12 քաղաքական գործիչ և ակտիվիստ մերժել է ներկայացրած մեղադրանքները: 2017-ին Կատալոնիայի անկախացման համար պայքարող առաջնորդներն Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվե են անցկացրել, որը Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |