Արցախի մասին նոր ֆիլմը՝ ԿինոՊարկի էկրաններին21 հոկտեմբերի 2019 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է Արցախյան հիմանահարցի մասին պատմող՝ «Դրախտի դարպասը» գեղարվեստական իր նոր ֆիլմը։ Պրեմիերան կայացել է «Երևան Մոլի» ԿինոՊարկ կինոթատրոնում։ Փակ նախադիտմանը ներկա էին ֆիլմի հայ և արտասահմանցի պրոդյուսերները, ստեղծագործական կազմի անդամները։ Կինոնկարի համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Այս երկրներում գործող մի շարք պրոդյուսերական ընկերություններ համաձայնել են իրենց մասնակցությունն ունենալ ֆիլմի ստեղծման աշխատանքներում` աջակցելով Արցախի հիմնահարցի բարձրաձայնման և Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման գործին:
Ֆիլմի հիմքում գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի պատմությունն է, ով 2016-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 22 տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները փոխադարձ սիրո զգացմունք են արթնացնում, սակայն պարզվում է` Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա` մարտի դաշտում արված լուսանկարները: Ռոբերտ Ստերնվալի դերում հանդես է գալիս գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, ով խաղացել է մոտ հարյուր ֆիլմում, այդ թվում` Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները», Ռոբերտ Բենինիի «Կյանքը հիասքանչ է», Լյուկ Բեսոնի «Տաքսի» և սիրված այլ ֆիլմեր: ԿինոՊարկ կինոթատրոնը, «Նավապետ Քիդ» զվարճանքի մանկական կենտրոնը և «Երևան Մոլը» ընդգրկված են «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում, որը հիմնադրվել է 1999 թվականին, այսօր աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |