Երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրինագիծն ընդունվել է

Երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրինագիծը։ Կողմ է քվեարկել 83, դեմ՝ 24 պատգամավոր, 3-ը ձեռնպահ է մնացել:

Այսուհետ քաղաքացիները կարող են տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և առցանց փոխանցել ոստիկանությանը: Խախտումն արձանագրած անձի ինքնությունը չի բացահայտվում։

Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին:

Լինելու են նաև սահմանափակումներ՝ նույն անձը չի կարողանա անսահմանափակ տեսագրություններ ուղարկել խախտում կատարած միևնույն անձի վերաբերյալ: Առավելագույն չափը սահմանելու է կառավարությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---