ԴիԿապրիոն «Օսկարի» հավակնորդների թվում է

ԴիԿապրիոն «Օսկարի» հավակնորդների թվում է

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակին տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հավակնում են ԼեոնարդոԴիԿապրիոն, Մեթյու Ռիզը, Ռոբերտ Փաթինսոնը և Ջոնաթան Փրայսը:

Ինչպես նշում է Indiewire-ը, Sony ստուդիան որոշել է առաջադրել ԴիԿապրիոյի թեկնածությունը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Նույն ստուդիան առաջադրել է նաև Բրեդ Փիթի թեկնածությունը նույն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար, գրում է ՌԲԿ-ն:

Բացի այդ ստուդիան, առաջադրել է նաև Մեթյու Ռիզին «Հիանալի մի օր հարևանությամբ» ֆիլմում դերակատարման համար, իսկ Թոմ Հենքսը կհավակնի մրցանակին երկրորդ պլանի դերակատարման համար:

Netflix սթրիմինգային ծառայությունը ևս իր թեկնածուներին է առաջադրել: Գլխավոր անվանակարգում՝ Ջոնաթան Փրայսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերակատարման համար «Երկու պապ» ֆիլմում, իսկ երկրորդ պլանի անվանակարգում՝ Էնթոնի Հոփքինսին, որը կատարել է Բենեդիկտոս պապի դերը:

2018-ին տղամարդու գլխավոր դերակատարման համար «Օսկարի» է արժանացել Ռամի Մալեքը «Բոհեմյան ռապսոդիայում» Ֆրեդի Մերքյուրիի դերը կատարելու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---