«Սուխոյ» ընկերությունը 40 Superjet կվաճառի նորվեգական լոուքոսթերին25 հոկտեմբերի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Նորվեգական Norwegian Air Shuttle ավիաընկերությունը, որը եվրոպական բյուջետային ընկերությունների (լոուքոսթերների) եռյակում է, հուշագիր է կնքել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռների» հետ Sukhoi Superjet 100 (SSJ100) 40 ինքնաթիռի մատակարարման վերաբերյալ, որոնք թռչելու են անդրսիբիրյան երթուղով: Այդ մասին հայտնել է գործարքի տարբեր կողմերին հարող 2 աղբյուր, և, հուշագրի պայմաններին ծանոթ ևս մեկ աղբյուր, գրում է ՌԲԿ-ն: Ըստ փաստաթղթի, առաքումն իրականացվելու է 2 փուլով՝ առաջին փուլում նախատեսվում է լիզինգով 10-ը SSJ-100 ինքնաթիռ փոխանցել Norwegian Air-ի արգենտինյան դուստր ձեռնարկությանը, իսկ հետո ևս 30-ը՝ գլխամասային ընկերությանը: Ըստ աղբյուրների, փոխարենը ընկերությունը պահանջում է անդրսիբիրյան երթուղով թռչելու հնարավորություն և զեղչ նման թռիչքներ իրականացնելու դեպքում (այսպես կոչված ռոյալթի՝ այդպիսիք ստանում է «Աերոֆլոտը»): Խոսքը Եվրոպայից Ասիա չվերթների մասին է, դեպի Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հնդկաստան և Ֆիլիպիններ: Այդ երթուղին ամենակարճն է Արևմտյան Եվրոպայից դեպի Ճապոնիա և Հարավ-արևելյան Ասիա: Հետադարձով թռիչքի դեպքում ժամանակի տնտեսումը 4-5 ժամ է կազմում՝ կամ 80 հազար դոլար: Norwegian Air ընկերությունն արդեն մի քանի տարի է պայքարում է անդրսիբիրյան երթուղով թռիչքներ իրականացնելու համար, ընկերությունը նույնիսկ դիմել է Նորվեգիայի կառավարությանը, սակայն, դեռևս ապարդյուն, ասել է աղբյուրը: Սակայն SSJ 40 ինքնաթիռ գնելու համար մեծ ֆինանսավորում կպահանջվի, իսկ ավիաընկերությունն, որն արդեն 170 ինքնաթիռ ունի, մինչ օրս դրան չէր գնում, ասել է աղբյուրը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |