2018-ին Հայաստանում ամեն 6-րդ երեխան չի ծնվել կամավոր աբորտի պատճառով25 հոկտեմբերի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Հայաստանում արվել է ավելի քան 7400 կամավոր աբորտ (չհաշված բժշկական ցուցումներով հղիության ընդհատումները), ծնվել է մոտ 36․5 հազար երեխա։ Արհեստական թույլատրված ընդհատումների թիվը ծնված երեխաների թվի մոտ 20%-ին է հավասարվում և ընդհանուր պտուղների մոտ 16%-ին: 2019-ին հրատարակված՝ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի համաձայն 2018-ին Հայաստանում ծնվել է 36577 երեխա, ևս 10647 դեպքում երեխա չի ծնվել հղիության ընդհատման, ներառյալ՝ բժշկական ցուցումնեով ընդհատման ու ինքնավիժման հետևանքով։ Դրանցից 7424-ը կազմել են արհեստական արհեստական-թույլատրված աբորտները․ թիվը կազմում է բոլոր հղիությունների թվի 15․7%-ը։ Փաստացի, 2018-ին Հայաստանում ամեն 6-րդ երեխան չի ծնվել հղիության կամավոր ընդհատման արդյունքում։: Հղիության ընդհատման ընդհանուր թիվը ՀՀ-ում մինչև 12 շաբաթը ներառյալ կազմել է 9207: Մինչև 12 շաբաթականը հղիության արհեստական ընդհատման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 3799, մարզերից այս ցուցանիշն ամենաբարձրը Լոռիում է՝ 890, ապա Արարատում՝ 870, ամենափոքր ցուցանիշն ունի Վայոց ձորը՝ 64: 12-22 շաբաթ (ներառյալ) հղիության արհեստական ընդհատումների թիվը կազմել է՝ 1197: 2017-ին ծվել է 37709 երեխա, հղիության արհեստական թույլատրված ընդհատումների թիվը՝ 6540 է եղել, ինչը կազմում է ծնված երեխաների թվի 17.3%-ը: ՀՀ առողջապահության նախարարությունից PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ 2019 թվականի առողջապահական վիճակագրական տեղեկատվությունը դեռևս հավաքագրման փուլում է և հասանելի կլինի 2020 թվականի հունիս ամսին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |