Թովմասյան. Գնահատում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը

Թովմասյան. Գնահատում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի տարածած հայտարարությանն ու դրա վերաբերյալ Հայաստանի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանությանը, հայտնում է «Փաստինֆոն»:

«Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ »,-ասել է նա:

Թովմասյանը հավելել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում է պետության շահերից:

«Մեր արձագանքը պարոն Բուքիքիոյի կոչին հստակ է. Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի և երկխոսության ճանապարհով լուծելու իր պատրաստականությունը:

Ողջունում եմ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետևություններ անելու պատրաստակամության մասին մեկնաբանությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի նախագահի արձագանքում:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր մտահոգությունն է հայտնել կառավարության ու խորհրդարանի և Սահմանադրական դատարանի միջև կոնֆլիկտի կապակցությամբ։ Հանձնաժողովի կողմից տարածած հայտարարությունում նշվում է, որ «վերջին իրադարձությունների արագ զարգացումն ու մեդիայով սփռումը չեն նպաստում խնդիրների հանգիստ լուծմանը»։

Բուքիքիոն նշել է, որ ժողովրդավարությունում խորհրդարանը վայելում է բարձրագույն լեգիտիմությունը շնորհիվ ինքնիշխանության պահապանը լինելուն, իսկ ՍԴ-ն ինստիտուտ է, որին վստահված է սահմանադրական արժեքների պահպանումը։ Ինստիտուտները պիտի գիտակցեն սեփական իրավունքները և, պարտականությունները և իրավասությունը ու գիտակցեն և հարգեն մյուսներինը։ Նրանք պիտի ցուցաբերեն զսպվածություն ու հարգեն իրար, պահպանեն համապատասխան ընթացակարգերը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---