Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ քրգործ է հարուցվել![]() 31 հոկտեմբերի 2019 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել՝ իրականացնելով Վանաձորի կեղտաջրերի մաքրման նախկին կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Քաղաքապետն աճուրդի արդյունքում ընդհանուր 239.3 մլն դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․2 մլն դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին, ինչի պատճառով համայնքին տրվել է առանձնապես խոշոր չափերի՝ 176 մլն դրամի վնաս։ Նշվում է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․4 մլն դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ «Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Այս գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |