Թմրեցված շներից մեկը «կաշխատի» կենդանաբանական այգում

Թմրեցված շներից մեկը «կաշխատի» կենդանաբանական այգում

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել, բռնվել և թմրեցվել են թվով 5 թափառող շներ (3 էգ, 2 արու): Այս մասին հաղորդում են Երևանի կենդանաբանական այգուց՝ նշելով, որ բռնված թափառող կենդանիները թմրեցվել են կենդանիների համար անվտանգ և անցավ տարբերակով:

«Շները թմրեցվել են հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով, տեղադրվել վանդակների մեջ և պահվել Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի տարածքում, իսկ նոյեմբերի 2-ին՝ կեսօրին փոխանցվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցներին, որտեղ արդեն կիրականացվեն հետագա գործողությունները»,- ասվում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանի կենդանաբանական այգու խնդրանքով հայտնաբերված թափառող կենդանիներից մեկը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ կողմից իրականացվող գործողություններից հետո կվերադարձվի կենդանաբանական այգի՝ դառնալով այգու նոր բնակիչը և օգնելով գիշերային պահակություն իրականացնելու գործում:

Հոկտեմբերի 31-ին թափառող շների զոհ էին դարձել Երևանի կենդանաբանական այգու երեք կենգորուները: Նոյեմբերի 1-ին թափառող շները հարձակվել էին այգում պահվող թվով 3 մուֆլոնների վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---