Գոռ Սուջյան. Մետրոյի մոտի ներկայացմանը հավանություն չեմ տվել

Գոռ Սուջյան. Մետրոյի մոտի ներկայացմանը հավանություն չեմ տվել

PanARMENIAN.Net - Հայտնի երգիչ Գոռ Սուջյանն արձագանքել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի «Ազատության» ռադիոկայանի եթերում արած այն հայտարարությանը, որ հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանն իրենց հավանությունն են տվել ոլորտի մասնգետները՝ նշելով նաև Սուջյանի անունը:

Նախարարն ասել էր, որ կան մասնագետներ, որոնք գիտեն ոլորտը և այդ հանձնախմբերն են, որ գնահատական են տալիս ներկայացված աշխատանքներին: Ըստ նախարարի, տվյալ դեպքում դրական եզրակացություն է տվել նաև երգիչ Գոռ Սուջյանը:

Սուջյանը հերքել է իր ազդեցությունը՝ նշելով, որ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Այդ մասին նա գրառոմ է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է՝ քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։

Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեի՝ որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին՝ ես դրան հավանություն չէի տա»։

Որպես ներկայացմանը հավանություն տված հանձնաժողովի անդամներ ԿԳՄՍ նախարարը նշել է նաև տվյալ նախարարության փոխնախարար փոխնախարար Արա Խզմալյանին, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանին, Օպերայի երգիչ Լիպարիտ Ավետիսյանին և ևս մեկ անձի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---