Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է![]() 5 նոյեմբերի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է: Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում: Պաշտպանական կողմը դատարանին էր դիմել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությամբ, հայտնում է Shantnews.am-ը: Թեպետ բժշկական փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ նա ներկա լինի դատական նիստերին, այդուհանդերձ, նոյեմբերի 5-ին նա դարձյալ ներկա չէր դատական նիստին. բժիշկները թույլ չէին տվել: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |