Դասադուլ ԵՊՀ-ում`Հայոց լեզուն ուսծրագրերում ոչ պարտադիր դարձնելու դեմ

Դասադուլ ԵՊՀ-ում`Հայոց լեզուն ուսծրագրերում ոչ պարտադիր դարձնելու դեմ

PanARMENIAN.Net - ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:

Ուսանողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցանկացած մասնագետ, ով ապրում է Հայաստանում, պետք է տիրապետի հայոց լեզվին, և այս որոշումը իրենց համար իմաստ չունի, հայտնում է Shantnews.am-ը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս որոշումը չլինի: Մենք հասկանում ենք, որ վտանգ կա, այդ իսկ պատճառով այստեղ ենք»:

Մեկ այլ ուսանող նշել է, որ մասնակցում է դասադուլին, քանի որ 1500 հոգի կտրվել է հայոց լեզվի և հայ գրականության միասնական առարկայի քննություններից:

Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներից լեզվաբան Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր ուսանողները միացել են այս նախաձեռնությունը, որը ճիշտ ու տեղին նախաձեռնություն է, ուղղված է հայրենի՝ որպես ազգային լեզվի շահերի պաշտպանությանը, հայտնում է Panorama.am-ը:

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը նույնպես դրական է վերաբերվում ուսանողների նախաձեռնությանը: «Գտնում եմ, որ ուսանողերը ճիշտ են, ուսանողները կատարեցին իրենց քայլը, ուսանողի քաղաքացիական դիրքորոշումն է, ցույց են տալիս իրենց մասնագիտության վտանգվածության հանդեպ անհանգստություն, քաղաքացիական գործունեություն ծավալելու պատրաստակամություն»,- ասաց նա:

Նարինե Դիլբարյանի խոսքով, նոր սերունդը մտածում է այն Հայաստանի մասին, որտեղ իրենք ենք աշխատելու, գործելու:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---