Հարությունյան. ՀՅԴ անդաստիարակ պահվածքը պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին 7 նոյեմբերի 2019 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն որոշեց աղմկել կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, քանի որ այս ոլորտը համակարգելիս բազմաթիվ տապալումներ է ունեցել: Այս մասին, Factor.am-ի հաղորդմամբ, ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով կուսակցության կողմից իր հրաժարականի պահանջին և կրթության ոլորտում փոփոխություններին: «Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին,- ասել է Հարությունյանը, հավելելով,- ես չգիտեմ՝ ՀՅԴ որ մարմինն է համակարգում և ովքեր են ղեկավարը, ես իմ տեսածի արդյունքն եմ ասում: Թե ովքեր են Դաշնակցությունում այդ քաղաքական պրոցեսները համակարգում՝ Հրանտ Մարգարյանն է, Գեղամ Մանուկյանն է, Լևոն Մկրտչյանն է, թե ով է, ինձ շատ չի հետաքրքրում, դա անում են իրենց սխալ հաշվարկների արդյունքով»: Անդրադառնալով ԿԳՄՍՆ բերված արկղերին, որոնց մեջ ակցիայի մասնակիցներն առաջարկել են նախարարի իրերը հավաքել, Հարությունյանը նշել է, թե պատրաստվում է այդ արկղերը լցնել ոլորտին վերաբերող տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել՝ հավելելով, որ իրենք խնդրել են Դատախազությանն ու ՀՔԾ-ին տրամադրել այդ գործերի ցանկերը: «Եթե տեսել եք 1.5 տարվա ընթացքում ես անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչյանի գործունեությանը՝ կարծելով, որ դա ավելորդ ժամանակ է ինձնից տանում, բայց ձեռնամուխ կլինեմ դրան»,- ասել է նախարարը: Խոսելով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաների դասաժամերի թեմայով բողոքների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ նախագիծը թույլ է տալիս բուհերին, որ իրենք որոշեն, թե ինչ ծավալով պետք է սովորեն ուսանողներն այդ առարկաները: Նախարարաը նշել է, թե իսկապես կրթության ոլորտով մտահոգ կողմերի հետ իրենք քննարկումներ անցկացնում են, ԿԳՄՍ-ի կողմից ֆինանսավորված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանն անդրադառնալով ասել է, որ 900 մլն-ից ավելի գումար հատկացվել է ազգային, կամերային, դասական, Արցախի խնդիրներին և ընդամենը 0.3%-ը փորձարարական մի միջոցառմանը: «Բնական մարդը, երբ դնի այս թվերն իրար կողք կհասկանա, որ որոշակի շահարկումների տեղ կա այստեղ»,- ասել է նախարարը՝ ամփոփելով, որ հանդիպումների և քննարկումների արդյունքում «ջրերը կզուլալվեն»: ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ դասադուլ են անում՝ ընդդեմ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։ Նոյեմբերի 4-ին ՀՅԴ երիտասարդական միությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր նախարարի հրաժարականը: Նոյեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողները հայտարարել են, որ անժամկետ նստացույց են սկսում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |