Նախարար. 2020-ին ռազմարդյունաբերությանը մոտ 122%-ով ավելի գումար կհատկացվի15 նոյեմբերի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են մոտ 122 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս հայտարարել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020-ի բյուջեով տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին»,-ասել է նախարարը, հայտնում է Shantnews.am-ը։ Այդ ծախսերի մի մասը, ըստ նախարարի, ուղղվելու է գիտահետազոտական-փորձակոնստրուկտրորական աշխատանքներին, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը արտաքին շուկաներ հանելու նպատակադրվածությամբ։ «Այս նպատակներին հասնելու համար մշակվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման և թվայնացման 2020-2025 թվականների ռազմավարությունը, որը շուտով կհանձնվի հանրության դատին, արդեն իսկ շրջանառության մեջ է»,-նշել է Արշակյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |