Թանդիլյան. 10 մլն ծառ տնկելու մասով 2020-ի բյուջեում նշում չկա, ինչը մոտ 20 մլրդ դրամ է կազմում

Թանդիլյան. 10 մլն ծառ տնկելու մասով 2020-ի բյուջեում նշում չկա, ինչը մոտ 20 մլրդ դրամ է կազմում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 10 մլն ծառ տնկելու ծրագրի վերաբերյալ 2020-ի բյուջեում որևէ տող չկա, մինչդեռ դրա համար մոտ 20 մլրդ դրամ է պահանջվում: Այդ մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը` նկատելով, որ բազմաթիվ կարևոր դրույթներ որևէ արտացոլանք չեն գտել նախագծում:

«Որքանո՞վ է 2020թ. բյուջեն հեղափոխական և իրատեսական»,-հարցադրում է արել նա, հայտնում է Shantnews.am-ը:

«Չեմ կարող չասել, որ հանրայնորեն հռչակված ցանկությունները՝ 10 մլն ծառ մինչև 2020թ. հոկտեբերի 10-ը, պարզապես միտված է եղել հանրությանը, որ ինչ-որ տեղից, ինչ-որ գումարներ կարող են հավաքագրվել և դա իրականություն դարձնել, քանի որ որևէ տող չկա այդ ծրագրի իրականացման համար, բյուջեով նախատեսված չէ: Իսկ ամենահամեստ հաշվարկով դա 20 մլրդ դրամի ծախս է նախատեսում»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը:

Համեմատական անցկացնելով հետհեղափոխական հարևան Վրաստանի հետ` Մանե Թանդիլյանը նաև նկատել է, ՀՆԱ-ի աճի մակարդակը, ինչպես նաև ներդրումների սպասված աճը բավարար չէ:

«Վերականգնվող էներգետիկայի տեսակարար կշռի ավելացմանը վերաբերող չեք գտնի որևէ տող այնտեղ: Երբ մենք ուզում ենք արևային և քամու էներգիան օգտագործել որպես վերափոխում էներգետիկ համակարգի կառուցման և ապահովության, որևէ տող չեք գտնի այս ուղղությամբ: Միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսվել է վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի բարձրացում մինչև 2.7 տոկոս, բայց եթե որևէ տող բյուջեում նախատեսված չէ, ապա ինչ է սա, եթե ոչ սոսկ հայտարարություն»,- ասել է Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքերով` հուսադրող չեն նաև զբոսաշրջության զարգացման ծրագրերը: Պատգամավորները հարց են բարձրացրել, թե ինչպես ենք զարգացնելու տուրիզմը, եթե չկան համապատասխան ծրագրեր: Նա հավելել է, որ կառավարության ծրագրում խոսվում է էկոտուրիզմի, էթնո, էքստրիմ, գաստրո տուրիզմի մասին, բայց որևէ տող չկա դրանց վերաբերող:

Մանե Թանդիլյանը նշել է, որ որոշ դրույթներ օրենքի խախտումով են և առաջարկել է հետ վերադարձնել ու շտկել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---