Հարությունյան. Ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են, դպրոցում կհանձնեն 6 քննություն

Հարությունյան. Ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են, դպրոցում կհանձնեն 6 քննություն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է մի նախագիծ, որի կիրառմամբ, ըստ էության, վերանալու են ընդունելության քննությունները: Երևանի պետական համալսարանի դասախոսների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Արայիկ Հարությունյանը, հայտնում է Armtimes.com-ը:

«Մշակում ենք մի համակարգ, որի պարագայում ավագ դպրոցի աշակերտը այլևս կրկնուսույցի կարիք չի ունենալու, այլ ամեն սեմեստր անցնելով բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաները՝ 6 սեմեստր շարունակ 6 քննություն է հանձնելու, և ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են: Ու հետեւաբար վերացնելու ենք կրկնուսույցի ինստիտուտը»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ նախագիծն այժմ քննարկվում է:

 Ուշագրավ
ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին։
Նա այժմ բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին
Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը