Փաշինյանին հարց տվողն ադրբեջանցի ոստիկանների սպասարկուն է

Փաշինյանին հարց տվողն ադրբեջանցի ոստիկանների սպասարկուն է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հարց տված ադրբեջանցի «բլոգերը»՝ Աթա Աբդուլաևը, իրականում Ադրբեջանի ոստիկաններին սպասարկող անձ է:

Աբդուլաևը հայտնի է եղել նախկինում որպես ՆԳՆ հասարակական կարգի պահպանման բաժանմունքի բաժնի վարիչ, իսկ այժմ կատարում է Բաքվի Նասիմի շրջանի բաժնի պետի կարգադրությունները: Նա հայտնի է որպես սադրիչ:

Նոյեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իտալիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայկական եկեղեցի է մտել ադրբեջանցի բլոգեր ներկայացած Աթա Աբդուլաևը և դիմելով վարչապետին՝ խնդրել դադարեցնել պատերազմը։ «Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել էր Աբդուլաևը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---