Երևանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ չի հայտնաբերվել

Երևանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Երևանի թիվ 156 դպրոցում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել էր 207 աշակերտ և 35 ուսուցիչ:

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---