ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները պատրաստ են նրա հետ հանդիպման22 նոյեմբերի 2019 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայոց լեզուն դպրոցում 12 տարի սովորելը բավարար է, սակայն բուհերում մասնագիտական հայերեն է անհրաժեշտ: Այս մասին ասել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց հայտարարությամբ հանդես եկող երիտասարդները, ովքեր պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ցուցարարները ներկայացրել են իրենց պահանջները և նշել, որ պատրաստ են նախարարի հետ հրապարակային հանդիպում, քննարկման: «Որտե՞ղ, եթե ոչ բուհերում պետք է սովորեն մասնագիտական հայերեն, և ո՞վ, եթե ոչ պետությունը պետք է կարգավորի այս հարցը»,-ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ հայերենը պետք է դառնա գիտության և ակադեմիական լեզու: Մի քանի օր է ուսանողները դասադուլ և բողոքի ցույցեր են իրականացնում՝ ընդդեմ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների կամընտրական դառնալուն ուղղված օրենքի նախագծին: Նրանց կարծիքով՝ հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում պետք է լինի պարտադիր, դա նաև ազգային արժեքներին և դիմագծին է առնչվում: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |