Գլխավոր դատախազ. Միհրան Պողոսյանի գործով հնարավոր են առավել ծանր հանցագործությունների դրվագներ29 նոյեմբերի 2019 - 20:07 AMT PanARMENIAN.Net - ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով հնարավոր են առավել ծանր հանցագործությունների դրվագներ: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հաղորդում է Armtimes.com-ը: «Նկատի ունենալով, թե ինչ ակտիվ փուլում է գործի քննությունը՝ չեմ բացառում, որ առավել ծանր հանցագործությունների դրվագներ մենք կունենանք, բնականաբար, հանցանքի ծանրությամբ պայմանավորված՝ հույս ունենք, որ մեր գործընկերներն իրավական և արդարացի մոտեցում կցուցաբերեն»,- ասել է Դավթյանը: Հարցին՝ արդյոք նրան մեղսագրվող արարքները հիմա էլ բավականին ծանր չեն, Դավթյանը նշել է, դրանք ծանր են, բայց քրգործի քննությունը շարունակվում է: «Եթե զուտ իրավական տերմինալոգիայով խոսենք, իհարկե, ծանր են, իսկ բավարար է, թե ոչ, դրա մասին մենք արդեն ասել ենք. ունենք այն, ինչ ունենք: Քրեական գործի քննությունն ակտիվ շարունակվում է, և նրա արտահանձնման խիստ անհրաժեշտությունն ամեն կոնկրետ դրվագով մենք շարունակելու ենք հիմնավորել մեր գործընկերների մոտ: Համենայն դեպս, եթե նրա չարտահանձնումն ընդունելի լիներ, մենք մեր աշխատանքներն այդ ուղղությամբ չէինք շարունակի»: Արթուր Դավթյանի խոսքով իրենք ռուս գործընկերներից փորձում են ճշտել՝ արդյոք Պողոսյանի արտահանձնումը որևէ կերպ սպառնում է ՌԴ ինքնիշխանությանը և անվտանգությանը: «Բայց մի գաղտնիք բացահայտեմ, թեև դրա մասին բազմիցս խոսել ենք. այդ նույն գործընթացում կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք պետություններն էլ բացահայտելու արգելք ունեն. խոսքը վերաբերում է ապաստանին: Միջազգային կոնվենցիաներն արգելում են ապաստան տված երկրին կամ փաստը, որ անձը դիմում է իրենց՝ ապաստանի խնդրանքով, հրապարակել: Թե որքանով պատճառները կարող են դրանք լինել, փորձում ենք հասկանալ»,- ասել է Դավթյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, և ինչպես Միհրան Պողոսյանի, այնպես էլ մյուսների չարտահանձնմանն ինքն այս պահին համընդհանուր գնահատական չի տա, որովհետև յուրաքանչյուր դեպքով կան կոնվենցիայով պաշտպանված, սուբյեկտիվ պատճառներ: «Թե ինչու են բոլորը ՌԴ-ում, երևի մեկնողներից պետք է հարցնել, համենայն դեպս, նրա հետ շատ ավելի բաց շփման ռեժիմներ ունենք: Եթե մի երկրում խստացված վիզային ռեժիմ կա, բնականաբար, այնտեղ չեն կարող գնալ: Առաջիկայում կիմանաք նաև, որ միայն ՌԴ-ն չի, այլ երկրներում էլ են գտնվում: Այսինքն՝ ամեն փախչող իր հնարավորությունների գյորան ունի»,-ասել է գլխավոր դատախազը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Ըստ մեղադրանքի՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։2019 թ.–ի օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել: Սեպտեմբերի 3–ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ասել էր, որ ՌԴ-ն չի մերժել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ՀՀ-ին արտահանձնելու դիմումը, այլ արտահանձնելու անհրաժեշտությունը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել։ Դեսպանի համոզմամբ՝ տեղի է ունենում զուտ իրավական գործընթաց։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |