Էրդողանը հայկական սփյուռքի դիրքորոշումն «էժանագին քաղաքական լոբբինգ» է անվանել14 նոյեմբերի 2008 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կրկին առաջարկում է պաշտոնական Երեւանին բացել արխիվները 1915թ, իրադարձություններն ուսումնասիրելու համար: «Մեր առաջարկը դեռեւս ակտուալ է: Այդ հարցով պետք է պատմաբանները զբաղվեն: Մենք բացեցինք մեր արխիվները եւ Հայաստանը պետք է նույնը անի: Մենք նաեւ ուսումնասիրել ենք շուրջ 1 մլն փաստաթղթեր»,-հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանում ընթացող խորհրդաժողովում: Անդրադառնալով ԱՄՆ-ի նորընտիր նախագահի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում` Թուրքիայի վարչապետը նշել է, որ Ամերիկայի հայ համայնքը անազնիվ քաղաքականություն է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Սխալ է դատողություններ անել` հիմնվելով էժանագին քաղաքական լոբբինգի վրա»,-հայտարարել է Ռեջեփ Թաիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական Todays Zaman թերթը: Դեռեւս 2005 թվականին Թուրքիայի վարչապետն առաջակեց Հայաստանի կառավարությանը պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման համար: Պաշտոնական Երեւանն իր հերթին հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկման առարկա լինել չի կարող: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |