Թուրքիայի ԱԳՆ. 2009 թվականի սկզբին ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը14 նոյեմբերի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Չորս հարց կա, որոնք կարող են տարաձայնությունների պատճառ հանդիսանալ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ` Կիպրոսի հարցը, Իրաքի, Աֆղանստանի ու Հայոց ցեղասպանության հարցերը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, բազում թուրք դիվանագետներ համարում են, որ նույնիսկ վերջերս արձանագրված առաջխաղացումը հայ-թուրքական հարաբերություններում չի կարող խոչընդոտել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Ամերիկայի հայկական սփյուռքի ջանքերին: Հնարավոր է, որ 2009 թվականի սկզբին ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Սակայն մենք արդեն սկսել ենք աշխատել, թույլ չտալու համար դա: Մենք կապի մեջ ենք Օբամայի եւ Բայդենի խորհրդականների հետ, եւ մեզ համար պարզ է, թե որքան զգայուն է այդ հարցը»,-հաղորդել է Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հետ: Զրուցակիցները, ամերիկա-իրանական հարաբերություններում Թուրքիայի հնարավոր միջնորդությունից բացի, քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |