Մահացած զինծառայողի հարազատներն ԱԺ առջև պահանջում են պարզել դեպքի մանրամասները 4 դեկտեմբերի 2019 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացած ՊԲ զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ԱԺ առջև պահանջում են պարզել դեպքի մանրամասները: Նրանք հայտարարում են՝ եթե քննություն է ընթանում, ինչո՞ւ են ինքնասպանության վարկածն առաջ քաշում, հայտնում է pastinfo.am-ը: Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մահացած զինծառայողի հարազատներին է մոտեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավաստիացնելով, որ բողոլ մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության։ Նրանք պահանջել են հանդիպում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և Զոհրաբյանը դա փոխանցել է Քոչարյանին, ինչից քիչ անց նա ևս մոտեցել է ցուցարարներին։ «Ես կարող եմ Ձեզ մի բան խոստանալ՝ մեր հանձնաժողովը, համարեք այս պահից ճշմարտության բացահայտման հարցում ձեր կողքին կանգնած է։ Ահավոր բան է, որ բանակում տեղի են ունենում նմանատիպ հանցագործություններ, ՝ սպանություն, ինքնասպանություն, դա երեկ չծնվեց, տարիների կուտակված երևույթներն են»,-հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը: Մահացածի հորեղբայրը հայտարարել է, որ եթե ճշմարտությունը չբացահայտվի, զինվորի մարմինը կբերենք հենց շենքի մոտ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |