Փոխնախարար. 2 քննչական մարմին օպերատիվ-հետախուզական գործունեության հնարավորություն կունենա

Փոխնախարար. 2 քննչական մարմին օպերատիվ-հետախուզական գործունեության հնարավորություն կունենա

PanARMENIAN.Net - 2021 թվականին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն։ Այս մասին ԱԺ-ում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

«Միաժամանակ, քանի որ ունենք միջազգային բազմաթիվ պահանջներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու հնարավորություն տրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությանը։ Երկու քննչական մարմին ունենալու են այս հնարավորությունը»,- ասել է Գալյանը։

Փոխնախարարի խոսքով՝ արդարադատության նախարարությունն ակտիվ տեմպով զբաղված է ոլորտային քաղաքականության մշակման գործով։

«Այն, որ կառավարությունն այս պահին դեմ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդումանը, պայմանավորված է այն համգամանքով, որ դեռևս չի վերջնականացվել ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագիրը»,- ասել է փոխնախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ հատվածական կարգավորումներով ոստիկանությունն այսօր չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն։ Փոխնախարարը նշել է, որ ոստիկանությունն այսօր ոչ թե զրկված է գաղտնալսելու, այլ՝ դրա ինքնուրույն կազմակերպման հնարավորությունից: Գալյանը նշել է, որ ապագայում ոստիկանությունը, հնարավոր է, համալիր կարգավորումներից հետո ունենա նման հնարավորություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---