Թուրքիան սպառնում է պատժամիջոցների դեպքում ԱՄՆ-ին 2 կարևոր ավիաբազայից զրկել

Թուրքիան սպառնում է պատժամիջոցների դեպքում ԱՄՆ-ին 2 կարևոր ավիաբազայից  զրկել

PanARMENIAN.Net - Թուրքիան զգուշացրել է, որ կարող է զրկել ԱՄՆ-ին ռազմավարական նշանակության ավիաբազաներից օգտվելու հնարավորությունից, եթե պատժամիջոցներ սահմանվեն Թուրքիայի դեմ:

«Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում, օրակարգում կարող են հայտնվել «Ինջիրլիք» և «Քյուրեչիկ» ավիաբազաները: ԱՄՆ Կոնգրեսի անդամները պետք է հասկանան, որ հնարվոր չէ որևէ բանի հասնել պատժամիջոցների օգնությամբ»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Deutsche Welle-ն:

Նա արել է այդ հայտարարությունը այն բանից հետո, երբ ԱՄՆ կոնգրեսականները օրինագիծ են ընդունել պաշտպանության մասին, որտեղ կոչ կա պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական Ս-400 համակարգերը գնելու և ծավալելու համար: ԱՄՆ-ն համարում է, որ դրանք սպառնալիք են ՆԱՏՕ-ին և հեռացրել է Թուրքիային նորագույն F-35 կործանիչների մշակումներից:

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան ԱՄՆ համար կարևոր բազաներից է Մերձավոր Արևելքում, այդ թվում Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների առումով: «Քյուրեչիկ» ավիաբազան ՆԱՏՕ-ի առանցքային ռազմակայաններից է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---