Դեկտեմբերի 31-ը բանակից խուսափածների համար վերադառնալու վերջնաժամկետ է12 դեկտեմբերի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Խուսափած յուրաքանչյուր զորակոչի դիմաց գումար վճարելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատող օրենքը կգործի մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը: Կառավարությունը կողմ է քվեարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկին: Նախարարն առաջարկում է երկարաձգել արտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 (պահեստազորի սպայական կազմի համար 35) տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը մինչև տարեվերջ՝ նշելով, որ օրենքը կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորում է ունեցել, սակայն դրա գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց կամ այն խթանելու հանգամանք: «Արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև 27 տարին լրանալուց հետո վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա իրավահավասարության ապահովման սահմանդրական սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ: Նախարարի խոսքով՝ փաստացի խոսքը մինչև 1992-ի մարտի 1-ը ծնված քաղաքացիների մասին է, որոնք 2010 թվականին խուսափել են ծառայությունից: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառելի է դառնալու մոտ 3000 քաղաքացու համար, 27 տարին լրացածներն, ովքեր օգտվել են օրենքից մոտ 22,000-ն են: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |