ՎԶԵԲ-ը ՀՀ-ին €45.8 մլն-ի աջակցության վարկ կտրամադրի

ՎԶԵԲ-ը ՀՀ-ին €45.8 մլն-ի աջակցության վարկ կտրամադրի

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ €45.8 մլն գումարի չափով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

«Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է», - ասել է փոխնախարարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---