Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը հաղթել է Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում13 դեկտեմբերի 2019 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններում հաղթել է վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը: Ջոնսոնը խոստացել է անհապաղ դուրս բերել երկիրը Եվրամիությունից: Ըստ նախնական տվյալների, Պահպանողական կուսակցությունն ապահովել է Համայնքների պալատում 361 տեղ 650-ից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Մենք ժողովրդական կառավարութուն ենք»,-հայտարարել է պահպանողականների առաջնորդ Ջոնսոնը Լոնդոնում, երբ խորհրդարանում նշանակալի մեծամասնություն ստանալու մասին կանխատեսումները հաստատվել են: Ջոնսոնն իր հաղթանակը պատմական է համարել և խոստացել է «օր ու գիշեր աշխատել»՝ ընտրողների վստահությունն արդարացնելու համար: Սա Պահպանողական կուսակցության ամենամեծ հաղթանակն է 1987-ից ի վեր, երբ մեծ առավելությամբ հաղթեց Մարգարեթ Թեթչերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |