Կովկասյան պլատֆորմի գաղափարը որպես տարածաշրջանային տերություն ինքնահաստատվելու Թուրքիայի փորձն է18 նոյեմբերի 2008 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի թուրքական գաղափարն ընդամենը որպես տարածաշրջանային տերություն ինքնահաստատվելու Թուրքիայի փորձն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Թուրքիան ցանկանում է իր արեւմտյան դաշնակիցներին հասկացնել, որ տարածաշրջանի խնդիրները լուծվում են հենց տարածաշրջանում` առանց ոչ տարածաշրջանային ուժերի մասնակցության, ինչի ապացույցը եղավ Անկարայի բացասական արձագանքը այս տարվա օգոստոսին Սեւ ծովում ԱՄՆ ՌԾՆ նավերի ներկայությանը: Փաստորեն, Թուրքիան ցուցադրում է իր անկախությունը եւ ակնհայտ է, որ չի ցանկանում մնալ Արեւմուտքի ամրակետը, ինչպես դա «սառը պատերազմի» տարիներին էր»,- ընդգծել է Զատուլինը:Դրա հետ մեկտեղ ռուս քաղաքական գործիչը նշել է, որ առանց Իրանի մասնակցության ցանկացած նախաձեռնություն տարածաշրջանում դատապարտված է ձախողման: «Իրանը նույնպիսի տարածաշրջանային երկիր է, ինչպիսին Թուրքիան կամ Ռուսաստանն են, էլ չենք ասում Հարավային Կովկասի երկրների մասին»,- ասել է նա: Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմն առաջարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանի կողմից Հարավային Կովկասի օգոստոսյան դեպքերից հետո: Անկարայի մտահղացմամբ, դաշինքի մասնակցիները պետք է դառնան Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |