Թորոսյան. Բուժաշխատողի նկատմամբ բռնությունը պետք է դատապարտվի 10-ապատիկ ավելի14 դեկտեմբերի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորումները 10-ապատիկ ավելի դատապարտելի են, և նման արարքին չկա որևէ արդարացում: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Արաբկիր» ԲԿ-ում բաժանմունքի վարիչին գլխով հարվածելու դեպքին: «Ցանկացած բռնության դեպք, կրկնում եմ ցանկացած նման դեպք բուժաշխատողների նկատմամբ պետք է դատապարտելի է լինի 10-ապատիկ ավելի, քանի որ բռնության ենթարկվողը կյանքեր է փրկում, այդ թվում բռնարարի կամ նրա հարազատի։ Կոչ եմ անում իրավապահներին պարզել մեղավորներին և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել նրանց»,-գրել է նախարարը։ Ավելի վաղ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարվել էր, որ դեկտեմբերի 11-ին ծնողները մի երեխայի բարձր ջերմությամբ և ջերմային ցնցումներով տեղփոխել են «Արաբկիր» ԲԿ: «Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը»,-ասվում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում: Հաջորդ օրը ծնողները հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |