Աղբյուր. Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

Աղբյուր. Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

PanARMENIAN.Net - Մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:

Սարգսյանի և Կարապետյանի՝ հատուկ քննչական ծառայությունում առերեսվելու մասին լուրը ՀՔԾ-ից PanARMENIAN.Net ի հետ զրույցում չմեկնաբանեցին:

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշել է, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չի մանրամասնել: Նրա խոսքով՝ այդ քննչական գործողությունից րոպեներ հետո է Սարգսյանին մեղադրանք առաջադրվել:

Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաև նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

Դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը Սերգո Կարապետյանն է:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում՝ «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: Նախապատվությունը տրվել է ավելի թանկ գին առաջարկող «Ֆլեշին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---