ԱՄՆ հայերը սպասում են պետքարտուղարի նշանակմանը, որից էլ կախված է լինելու Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը18 նոյեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Մենք բոլորս էլ սպասում ենք նոր պետքարտուղարի նշանակմանը, որովհետեւ հենց նրանից է կախված լինելու նախագահ Բարակ Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Վաշինգտոնի հայկական համայնքի աղբյուրը: Նրա խոսքերով, եթե իսկապես պետքարտուղար դառնա Հիլարի Քլինթոնը, ապա նա անելու է այն, ինչ ասի իր ամուսինը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը:«Երբ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներ Դեմոկրատական կուսակցությունից Իլլինոյսի սենատոր Բարակ Օբաման եւ Նյու-Յորքի սենատոր Հիլարի Քլինթոնը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էին, որ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, Օբաման ավելի անկեղծ էր: Հայկական համայնքն ավելի շատ հավատաց նրան, քան Նյու-Յորքի սենատորին: Եւ հետո պետք չէ մոռանալ, ոչ տիկին Քլինթոնը այցելում էր Թուրքիա: Մամուլում անգամ տեղեկատվություններ կային, որ նրան հովանավորում էին որոշ թուրքական լոբբիստական կազմակերպություններ: Բայց այդ ամենն, իրականում, ասեկոսեների մակարդակով էր»,- ընդգծել է աղբյուրը: Ինչպես գրում է բրիտանական The Guardian թերթը, Հիլարի Քլինթոնը մտադրված է ընդունել ԱՄՆ ընտրված նախագահ Բարակ Օբամայի առաջարկը եւ դառնալ նրա վարչակազմի պետական քարտուղարը: Քլինթոնն ունի բոլոր հնարավորությունները` հաջողակ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար լինելու, գտնում են դիտորդները: Նյու-Յորք նահանգից սենատոր ընտրվելուց հետո նա ակտիվ կերպով զբաղվում էր միջազգային գործերով եւ պաշտպանության հարցերով: Սկզբնական շրջանում նախկին «առաջին տիկինը» աջակցում էր Իրաքի պատերազմին, բայց այժմ համաձայն է երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու Օբամայի առաջարկությունների հետ: Պաշտոնապես Հիլարի Քլինթոնը դեռեւս չի հաստատել, բայց եւ չի ժխտել իր գալիք նշանակման մասին տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտնել է, որ վստահ է, որ իր կինը կարող է «մեծ պետքարտուղար» դառնալ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում է հայ–ամերիկյան համաժողովը․ Կմասնակցի Պետքարտուղարի տեղակալը Համաժողովը, որ առաջին է իր տեսակի մեջ, կմիավորի ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքապետներին, ինչպես նաև նահանգների ղեկավարներին ՔՊ-ականը սահմանի սահմանազատված հատվածի լուսանկար է հրապարակել «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»,–գրել է նա Խոստացվածից 3 տարի անց Շուռնուխի 13 տունը շահագործման է հանձնվել Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին |