ԶԼՄ. Ադրբեջանը հետաքրքրվում է 5-րդ սերնդի Սու-57 ինքնաթիռների գնմամբ

ԶԼՄ. Ադրբեջանը հետաքրքրվում է 5-րդ սերնդի Սու-57 ինքնաթիռների գնմամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հետաքրքրված է նորագույն ռուսական կործանիչներ՝ հինգերորդ սերնդի Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանական ձեռնարկության երկու թոփ մենեջերներ, հայտնում է «Վեդոմոստին»:

Բանակցային գործընթացի մեկնարկին հավանություն է տրվել ամենաբարձր քաղաքական մակարդակով: Ռազմատեխնիկական գործակցության հարցերը քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հոկտեմբերի 3-ին Սոչիում կայացած հանդիպմանը: Այդ լուրը հաստատել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրը:

Նշվում է, որ, հավանաբար, Ադրբեջանի համար Սու-57-ի հանդեպ շահագրգռվածության համար մեկնակետ է հանդիսացել ՀՀ կողմից Սու-30ՍՄ կործանիչների գնումը:

Նշվում է, որ գործարքի շուրջ բանակցությունները կարող են բավականին տևական լինել:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրատվում են զենքի մատակարարման նոր պայմանագիր կնքել:

ՌԴ-ն և Ադրբեջանը 5 մլրդ դոլարի համաձայնագիր են կնքել 2003-ին, որի շրջանակում Մոսկվան տանկեր, զարհապատ մեքենաներ, ՀՕՊ միջոցներ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինքնագնաց հրետանային սարքեր, հրթիռային համակարգեր և սպառազինության այլ տեսակներ է առաքել Ադրբեջան:

 Ուշագրավ
Նրանք Չինաստանի քաղաքացիներ են
Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների