2020-ին ՀՀ-Արցախ մուտքային զանգերը կէժանանան 40%-ով

2020-ին ՀՀ-Արցախ մուտքային զանգերը կէժանանան 40%-ով

PanARMENIAN.Net - 2020 հունվարի 1-ից, վեց ամսվա պարբերականությամբ, Արցախի և Հայաստանի միջև կնվազեն շարժական հեռախոսակապի ռոումինգի սակագները։

Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հաղորդում է Aysor.am-ը:

«Ելքային զանգերի սակագները կնվազեն 25%-ով, և մինչև 2021 թվականն այդ նվազումը կկազմի 30%։ Մուտքային զանգերի սակագները 2020 թվականի հունվարի 1-ից կնվազեն շուրջ 40%-ով և 2021 թվականի հունվարի դրությամբ կկազմեն 45%։ Նվազումը լինելու է պարբերական», - ասել է Բաղրամյանը։

Նրա փոխանցմամբ՝ 50%-ով կնվազի տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը, 2021 թվականի հունվարի 1-ից արդեն այդ նվազումը կկազմի 65%։ Sms-հաղորդագրությունների գինը կնվազի շուրջ 65 %- ով, 2021 թվականի հունվարի 1-ից կլինի 75% նվազեցում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---